News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի կենտրոնական բանկի ղեկավար Ռոբերտո Կամպոս Նետոն կարծում է, որ կրեդիտային քարտերը շուտով կդադարեն գոյություն ունենալ բաց ֆինանսական համակարգի աճի պատճառով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Բաց ֆինանսական համակարը կենտրոնական բանկի նախագիծ է, որն իրականացվում է փուլերով՝ 2021 թվականից:

Խոսելով կրիպտոարժույթների մասին՝ Կամպոս Նետոն նշել է, որ համակարգի միջոցով օգտատերերը կվերահսկեն իրենց ֆինանսական կյանքի բոլոր ասպեկտները մեկ «ինտեգրատորի» միջոցով իրենց բջջային հեռախոսի վրա, այլ ոչ թե տարբեր բանկեր մի քանի հավելվածներ կունենան: Սա հնարավորություն կտա զարգացնել կանխիկի կառավարումը, որպեսզի անհատները եւ օգտատերերը կարողանան ընտրել Pix ակնթարթային վճարման համակարգով դեբետային կամ կրեդիտային վճարումների միջեւ։

«Այս համակարգը վերացնում է կրեդիտ քարտ ունենալու անհրաժեշտությունը։ Կարծում եմ, որ դրանք շուտով կդադարեն գոյություն ունենալ»,- ասել է Կամպոս Նետոն՝ նշելով, որ բանկերն արդեն սկսել են օգտագործել Pix-ը վարկ տրամադրելու համար։

2020 թվականին գործարկված Pix-ը հնարավորություն է տալիս իրական ժամանակում փոխանցումներ եւ վճարումներ կատարել ու լայն տարածում է գտել բրազիլացիների շրջանում՝ արդեն գերազանցելով երկրում կրեդիտային եւ դեբետային քարտերով գործարքները:

Pix-ը կարող է «առնվազն» մուտք գործել լատինաամերիկյան շուկա, ասել է Կամպոս Նետոն՝ նշելով, որ Կանադան նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել համակարգի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ