News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 28
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը Մոսկվայի եւ Պեկինի հետ «պատերազմի շեմին է», հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

«Մենք պատերազմի շեմին ենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ այն հարցերի շուրջ, որոնք մենք մասամբ ստեղծել ենք՝ առանց որեւէ պատկերացում ունենալու, թե դա ինչպես կավարտվի կամ ուր պետք է տանի», - ասել է Քիսինջերը Wall Street Journal-ին տված իր հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մերժել է ավանդական դիվանագիտությունը եւ մեծ առաջնորդի բացակայության պայմաններում աշխարհը հասցրել Ուկրաինայի ու Թայվանի համար պատերազմի անդունդի։ ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ «միակ բանը, որ կարելի է անել, լարվածությունը չսրելն ու տարբերակներ ստեղծելն է, իսկ դրա համար պետք է ինչ-որ նպատակ ունենալ»։

Քիսինջերը, ով 1960-ականների վերջին եւ 1970-ականների սկզբին լայնածավալ բանակցություններ էր վարում վիետնամցի կոմունիստների հետ նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ զինված ուժերը պատերազմում էին նրանց դեմ, ասել է, որ ժամանակակից ամերիկյան առաջնորդները հակված են դիվանագիտությունը դիտարկել որպես «անձնական հարաբերություններ թշնամու հետ» եւ հակված են բանակցությունները դիտարկել ոչ թե հոգեբանական, այլ միսիոներական տեսանկյունից՝ ձգտելով դարձի բերել կամ դատապարտել իրենց զրուցակիցներին, քան ներթափանցել նրանց մտքերի մեջ:

Փոխարենը, նրա խոսքով, ԱՄՆ-ը պետք է «հավասարակշռություն» փնտրի իր, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ։

Սա վերաբերում է «ուժերի մի տեսակ հավասարակշռությանը՝ երբեմն հակադիր արժեքների օրինականությամբ», բացատրել է Քիսինջերը։

«Որովհետև եթե կարծում եք, որ ձեր ջանքերի վերջնական արդյունքը պետք է լինի ձեր արժեքների պարտադրումը, ապա կարծում եմ, որ հավասարակշռությունն անհնար է», - ասել է Քիսինջերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ