News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Վիետնամը քննարկում է մինչեւ 58,7 միլիարդ դոլար հնարավոր արժեքով արագընթաց երկաթուղու կառուցման հնարավորությունը, որը կանցնի ամբողջ երկրի տարածքով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Երկրի տրանսպորտի նախարարությունը հաջորդ ամիս կներկայացնի առաջարկություն 1545 կիլոմետր երկարությամբ երկաթգիծ կառուցելու վերաբերյալ, ասվում է կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Վիետնամը, որը տարածաշրջանային արտադրական հանգույց է, ավելացնում է ներդրումները տրանսպորտային ենթակառուցվածքներում՝ աջակցելու իր արագ աճող տնտեսությանը: Առաջին երկու հատվածները՝ 665 կիլոմետր ընդհանուր երկարությամբ եւ 24,72 միլիարդ դոլար ընդհանուր ներդրումներով, երթեւեկության համար բաց կլինեն մինչեւ 2032 թվականը, հայտնել են կառավարությունից՝ հավելելով, որ ամբողջ նախագիծի կառուցումը կավարտվի 2045-ից 2050 թվականների ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ