Հնդկական ծագմամբ բրիտանացի գրող Սալման Ռուշդիին անջատել են թթվածնային սարքերից եւ կարողանում է խոսել, հայտնում է CNBC լրատվականը:
Լուրը հաստատել է գրողի գործակալ Էնդրյու Ուայլին:
Լրատվականը նշել է նաեւ, որ հարձակման մեղադրանքով ձերբակալված Հադի Մաթարը իրեն մեղավոր չի ճանաչել եւ դատաորը հրամայել է նրան պահել`առանց գրավի դիմաց բաց թողելու:
Հիշեցնենք, որ գրողի վրա հրազենային հարձակման հետեւանքով Ռուշդին լյարդի վնասվածք է ստացել, վնասվել են ձեռքի եւ աչքի նյարդերը: Ենթադրվում է, որ վնասված աչքը կորցրել է:
Հարձակումն ընդունվել է ցնցումներով եւ զայրույթով աշխարհի մեծ մասում եւ մրցանակակիր գրողի հասցեին հնչած գովասանքի խոսքերով, քանի որ իր «Սատանայական հատվածներ» ստեղծագործության պատճառով ավելի քան 30 տարի է մահվան սպառնալիքներով է ապրում: