News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները Եվրահանձնաժողովին խնդրել է սահմանափակ ժամկետով վերացնել գազի նոր տուրքի ավելացված արժեքի հարկը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Գերմանական գազի շուկայի օպերատորը երկուշաբթի օրը կհայտարարի այն տուրքը, որը Բեռլինը սահմանում է բոլոր գազ սպառողների համար՝ գազի ներմուծման հավելյալ ծախսերը բաշխելու նպատակով։ Հարկը նախատեսված է օգնելու «Յունիպերին» եւ մյուս ներկրողներին՝ դիմակայելու գների աճին, որը պայմանավորված է Ռուսաստանից արտահանման հոսքերի նվազմամբ, սակայն դա կխորացնի էներգակիրների արդեն իսկ անսահման բարձր գները եւ սպառողների վրա գնաճային ճնշումը:

Էներգետիկ ԱԱՀ-ի մասին ԵՄ օրենսդրության համաձայն՝ գանձումը համարվում է գազի ընդհանուր գնի մի մասը, ինչը փաստացի նշանակում է, որ այն պարտադիր է, ուստի Գերմանիան պետք է Բրյուսելի թույլտվությունը հայցի՝ այն հանելու համար:

Լինդներն ասել է, որ մինչ ինքը խնդրում էր Գերմանիայի անունից, նա իրականում խնդրում էր ԱԱՀ-ի օրենսդրության փոփոխություն, որը բոլոր անդամ պետություններին ժամանակավորապես հնարավորություն կտա նմանատիպ քայլեր ձեռնարկելու:

Լինդների նամակում ասվում է, որ Գերմանիան պաշտոնապես ԵՄ-ին կդիմի ավելի ուշ, սակայն նա ցանկացել է ժամանակից շուտ դիմել Բրյուսելին՝ հավաստիացնելու իշխանություններին, որ քաղաքական գործիչները մտահոգված են հնարավոր դժվարություններով եւ դժգոհությամբ:

«Պետական ​​տուրքերի ԱԱՀ-ն բարձրացնում է գները եւ առաջ բերում հանրության աճող դիմադրությունը, հատկապես ներկայիս բացառիկ իրավիճակում: Սակայն բնակչության կողմից հարկային օրենքների ընդունումը չափազանց կարեւոր է դրա կիրարկումն ապահովելու համար», - ասվում է զեկույցում։

Լինդերը նշել է, որ էներգիայի գների աճը վտանգ է ներկայացնում բարգավաճման եւ կայունության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ