News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցից ընդհամենը 12 օր անց ամերիկացի օրենսդիրների պատվիրակությունը այցելում է կղզի, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

Մասաչուսեթսից դեմոկրատ սենատոր Էդ Մարկիի գլխավորած հինգ հոգանոց պատվիրակությունը կհանդիպի Թայբեյի բարձրաստիճան ղեկավարների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թայվան հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առեւտուրը, ներդրումները եւ այլ հարցեր, հայտնել է Թայվանի ամերիկյան ինստիտուտը:

Ինստիտուտը ներկայացնում է ԱՄՆ կառավարությունը, որը պաշտոնական կապեր չունի Թայվանի հետ։

Թայվանական հեռարձակողներից մեկը հայտնել է ԱՄՆ կառավարական ինքնաթիռի վայրէջքի մասին։ Թեեւ չի հաստատվել, թե ով է եղել ժամանողների կազմում, Ամերիկյան ինստիտուտը կարճ հայտարարություն է տարածել միայն այն բանից հետո, երբ հայտարարել է, որ պատվիրակությունը Թայվան է ժամանելու Ասիա ուղեւորության շրջանակներում:

Պատվիրակության կազմում են հանրապետական ​​Աումուա Ամատա Քոլման Ռադեւագենը եւ դեմոկրատներ Ջոն Գարամենդին, Ալան Լոուենթալն ու Դոն Բեյերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ