News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում տղամարդն իր մեքենան մխրճել է Կապիտոլիումի մոտ գտնվող ցանկապատի մեջ, այնուհետeu կրակել այրվող մեքենայից օդ, որից հետո կրակել է ինքն իրեն, հայտնում է AP լրատվական գործակալությունը։

Իշխանությունները հայտնել են, որ տղամարդը, ում ինքնությունը չի նշվում, բախվել է ցանկապատին, եւ երբ նա դուրս է եկել մեքենայից, մեքենան բռնկվել է: Այնուհետ տղամարդը, ոստիկանների մոտենալուն պես, կրակ է բացել՝ մի քանի կրակոց օդ արձակելով:

Կապիտոլիումի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը կրակել է ինքն իրեն, երբ ոստիկանները մոտեցել են:

Ոստիկանությունն ասել է, որ տղամարդը կոնգրեսի որեւէ անդամի կողմից ոտնձգության կարծես թե չի ենթարկվել, եւ քննիչները փորձում են պարզել նրա արարքի շարժառիթը: Ե՛վ Ներկայացուցիչների պալատը, եւ՛ Սենատը արձակուրդում են, եւ այս պահին Կապիտոլիումի համալիրում շատ քիչ աշխատակիցներ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ