News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 

«Ենթադրում ենք, որ կլինեն քաղաքացիներ, մի փոքր զգուշությամբ ենք մոտենում աշխատանքներին, որպեսզի ենթադրաբար չվնասենք ներքևում գտնվող, փլատակների տակ հայտնված քաղաքացիներին»,-ասել է նա:

Նա նշել է, որ աշխատանքները շարունակվում են, հավանաբար ամբողջ գիշեր տեղի կունենան, տարածքում լուսավորությունն է կարգի բերվում:  Նախարարը նշեց, որ ենթադրում են, որ քաղաաքացիներ կլինեն փլատակների տակ, քիչ առաջ էլ մի կնոջ դի են հանել:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվնա անցնում է 5 տասնյակից։

Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ