News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լատվիայի նախագահ Էգիլ Լեւիցը հայտարարել է, որ Լատվիան պետք է վերանայի արդեն տրված կացության թույլտվությունները եւ այցագրերը ու չեղարկի դրանք նրանց համար, ովքեր աջակցում են «ռուսական ագրեսիային», հայտնում է Delfi.lv-ն։

Նրա խոսքով, կացության թույլտվություններ այլեւս չպետք է տրվեն Լատվիայի այն մշտական ​​բնակիչներին, ովքեր հետագայում Ռուսաստանի քաղաքացիություն կընդունեն։

«Նրանք ստիպված կլինեն լքել մեր երկիրը»,- ասել է նախագահը։

Լեւիտսը հիշեցրել է, որ պատերազմի առաջին օրվանից Լատվիան զբոսաշրջային այցագրեր չի տրամադրել ռուսներին։ Սակայն մյուս երկրները շարունակում են այցագրեր տրամադրել՝ ցավով նշել է նա։

«Ռուս զբոսաշրջիկները Լատվիա են գալիս ոչ միայն լատվիական այցագրերով, այլ նաեւ շենգենյան այլ երկրներից՝ Ֆինլանդիայից կամ Իտալիայից, տուրիստական ​​այցագրերով: Ուստի կարծում եմ, որ Լատվիան Ֆինլանդիայի, Էստոնիայի, Չեխիայի եւ այլ համախոհ պետությունների հետ միասին պետք է պահանջ ներկայացնի, արդեն եվրոպական մակարդակով, ընդհատել Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական ​​այցագրերի տրամադրումը։ Սա լրացուցիչ պատժամիջոց կլինի Ռուսաստանի դեմ»,- ասել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ