News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մետրոպոլիտենի 10 կայարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- գհայտնել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ