News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցավակցել է Երեւանի Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ ընկերներին։

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն էր հայտնել պայթյունի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

«Միանում եմ»,- գրել է դիվանագետը իր տելեգրամյան ալիքում՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական ցավակցություններին։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդագրություն էր ստացվել, որ Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, եւ վիրավորվել ավելի քան 60 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ