News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։ Այդ մասին հայտնում   է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Աղջիկը ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն»,- նշված է գրառման մեջ։

Նշենք,  որ պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը դուրս է գրվել հիվանդանոցից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ