News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին արցախյան ճակատի հյուսիսարևմտյան առաջնագիծն անցնում էր Չարեքտար և Աղդաբան գյուղերին հարող տարածքով, իսկ հյուսիսարևելքում՝ Ներքին Հոռաթաղ-Մոխրաթաղ-Մաղավուզ բնագծի վրա իշխող բարձունքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին արցախյան ճակատի հյուսիսարևմտյան առաջնագիծն անցնում էր Չարեքտար և Աղդաբան գյուղերին հարող տարածքով, իսկ հյուսիսարևելքում՝ Ներքին Հոռաթաղ-Մոխրաթաղ-Մաղավուզ բնագծի վրա իշխող բարձունքներով: Փակման վտանգի տակ էր Լաչինի միջանցքը, գրավված էին Հադրութի հարավային ենթաշրջանի գյուղերն ու Ասկերանի սահմանամերձ մի շարք բնակավայրեր... Թվում էր, թե ամեն ինչ կորսված է և ուր որ է ստիպված ենք լինելու հանձնելու Ստեփանակերտը և, ըստ այդմ՝ նաև նորանկախ Արցախի Հանրապետության մնացած մասը... Բայց դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ մտածված ու նպատակային գործելու դեպքում հնարավոր է պահել ոչ միայն եղածը, այլև վերադարձնել կորսվածը... Իսկ դրա համար անհրաժեշտ էր ընդամենը մեկ բան՝ ստեղծել ճգնաժամային կառավարման այնպիսի համակարգ, որն ունակ լինի ընդունել ստեղծված իրավիճակին համահունչ որոշումներ և դրանք (եթե անգամ չափազանց դաժան են) հետևողականորեն կյանքի կոչել...

Դրությունը փրկող կառավարման նման համակարգ Արցախն ունեցավ ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. օգոստոսի 15-ին: Այդ օրը ԼՂՀ ԳԽ նախագահությունը՝ համաձայն «ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին» օրենքի, ստեղծեց Պաշտպանության պետական կոմիտե՝ հետևյալ կազմով.

-Ռոբերտ Քոչարյան՝ ՊՊԿ նախագահ

-Կարեն Բաբուրյան՝ ՊՊԿ նախագահի տեղակալ

-Վալերի Բալայան՝ ԳԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ

-Սերժ Սարգսյան՝ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ

-Սամվել Բաբայան՝ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ

-Արմեն Իսագուլով՝ ՆԳ նախարարի պաշտոնակատար

-Բորիս Առուշանյան՝ ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ...

ՊՊԿ-ի ստեղծումից մոտ մեկ անիս անց ռազմաճակատի բոլոր ուղղություններում թշնամու առաջխաղացումը կասեցվեց, իսկ արդեն 1993-ի փետրվարի 5-ին՝ հայկական ուժերն ամբողջ ճակատով անցան հակահարձակման և հասան նշանակալի հաջողությունների...»,- գրել է նա:

 

 

Տպել
Ամենաշատ