News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից փրկարարները քիչ առաջ դուրս բերեցին եւս մեկ դի։ Այս պահին զոհերի ընդհանուր թիվը 6-ն է (ֆոտոռեպորտաժ

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարն այսօր հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, որոնվում է 18-ը։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ