News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է վերադարձնել այն փաստաթղթերը, որոնք առգրավվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից Մար-ա-Լագոյում գտնվող իր կալվածքում խուզարկության ժամանակ։

Թրամփն իր ստեղծած Truth Social սոցցանցում գրել է, որ ՀԴԲ-ի աշխատակիցները նյութերով տուփեր են տարել, որոնք իրենցից փաստաբանական գաղտնիք են ներկայացնում, ինչպես նաեւ փաստաթղթեր, որոնք պաշտպանված են այսպես կոչված գործադիր արտոնությամբ (executive privilege, որոշակի տեղեկատվություն չհրապարակելու նախագահի իրավունք է ենթադրում):

«Ես խնդրում եմ, որպեսզի այդ փաստաթղթերն անհապաղ վերադարձվեն այնտեղ, որտեղից դրանք վերցվել են։ Շնորհակալություն»,- գրել է Թրամփը, ում խոսքերը մեջբերում է New York Post-ը։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էռ, որ իր Մար-ա-Լագոյում գտնվող իր տունը խուզարկության է ենթարկվել ՀԴԲ-ի գործակալների կողմից: Նախկին նախագահը հավելել է, որ ՀԴԲ-ի գործակալները թույլ չեն տվել որեւէ մեկին, այդ թվում՝ փաստաբաններին, ներկա գտնվել խուզարկություններին։ Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդն ավելի ուշ հայտնել էր, որ ինքն անձամբ է թույլատրել դատարան դիմելը խուզարկության համար, այդ որոշումը հեշտ չէր, բայց՝ ողջամիտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ