News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է «Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ առաջին խնդիրը, որը պետք է իշխանությունը լուծեր՝ համակարգող շտաբի ստեղծումն էր, որում պետք է ընդգրկվեին նույնիսկ նվազագույն չափով դեպքի հետ առնչություն ունեցող մարմինները։

Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Այս ողբերգությունը եւ դրա հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շատ դեպքերում հիշեցնում են 44-օրյա պատերազմը՝  կազմակերպչական, կառավարման եւ մարդկային ռեսուրսների ներգրավման առումով։

Չնայած առանձին ծառայությունների՝ հրշեջների, փրկարարների, առանձին ոստիկանների անձնազոհ ջանքերի, պետք է արձանագրենք, որ ամենամեծ խնդիրը իրավիճակը ճիշտ ախտորոշելն ու անհրաժեշտ ռեսուրսների ներգրավումն է։

Շատ քննարկվեց կամավորների ներգրավման հարցը։ Եթե դրա անհրաժեշտությունը կա/կար, ապա մարդկանց մոբիլիզացիան պետք է լիներ հստակ՝ կոնկրետ կառույցի կողմից, այլ ոչ թե դրա մասին դեպքի վայրում ասեր որեւէ ոստիկան կամ ԱԻՆ օպերատորի հետ կապ հաստատած քաղաքացի։

Աշխատանքների առանձնահատկությունն ու ծավալը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ բնակչության կամ նրա առանձին խմբերի մոբիլիզացիայի խնդիր չկա։

ԱԻՆ-ի տարբեր ստորաբաժանումների, մարզային վարչությունների, դեռ չեմ խոսում ոստիկանության զորքերի ներգրավման միջոցով, կարելի է աշխատանքը օպերատիվ կազմակերպել։

Բայց կրկնում եմ՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման եւ համապատասխան ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձեւավորվի, որը կկարգավորի կամավորների հնարավոր ներգրավումից մինչեւ լուսաբանման հետ կապված հարցեր։

Թեմային ցանկացած անդրադարձ անելիս միշտ պետք է ուշադիր լինել որեւէ ձեւով չվիրավորել այն մարդկանց հույզերը, ովքեր այս ողբերգական միջադեպի հետեւանքով ընտանիքի անդամ, հարազատ կամ ընկեր են կորցրել։ Մեր մի քանի տասնյակ հայրենակից վիրավորվել/վնասվածք է ստացել, իսկ որոշ մարդկանց որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ցավակցություններս այս միջադեպի հետեւանքով մեր զոհված հայրենակիցների հարազատներին եւ շուտափույթ վերականգնում մեր վիրավոր քաղաքացիներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ