News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց մեկ տարի անց աֆղան աղջիկների՝ դպրոցում ուսուցման հարցը չլուծված է մնում, թեեւ աշակերտուհիները եւ նրանց ծնողները պայքառում են իրենց ուսումը շարունակելու օգտին, նրանք իրենք են այդ մասին ասել «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։

Անցյալ տարվա օգոստոսի կեսերին թալիբները վերահսկողություն հաստատեցին Քաբուլում եւ իրենց ձեռքը վերցրեցին իշխանությունը երկրում, նրանք խոստացան, որ չեն ոտնահարի կանանց իրավունքները, մասնավորապես՝ կրթության իրավունքը, սակայն բարձր դասարանի աղջիկները արդեն մեկ տարի չեն կարողանում հաճախել դասերին:

Ինչպես Twitter-ում գրել է Աֆղանստանի ներքին գործերի ժամանակավոր նախարարի եղբայր Անաս Հաքքանին, «Աղջիկների միջնակարգ կրթության հիմնական խնդիրն ուսումնական ծրագիրն է, որը բարեփոխման կարիք ունի»։

Նրա բացատրությունը հաստատել է Աֆղանստանի կրթության փոխնախարարը։ Սակայն թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդն Աֆղանստանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ի տարբերություն նախորդ բոլոր հայտարարությունների, ասել է, որ հիմնական պատճառը կոնսենսուսի բացակայությունն է կրոնագետների միջեւ։

Մյուս կողմից, Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանն Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովին իր ելույթի ժամանակ Աֆղանիստանում աղջիկների կրթության հարցը կապեց մշակութային սահմանափակումների հետ։

Սակայն աֆղանները հերքում են կապը կանանց դպրոցների աշխատանքի եւ աֆղանական մշակույթի առանձնահատկությունների միջեւ՝ դրա պատճառը համարելով թալիբների կոշտ գաղափարախոսությունը։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է աշակերտուհին՝ Խոստա Սորա Ֆազլիից, «աֆղանները ցանկանում են, որպեսզի իրենց աղջիկները սովորեն, իսկ դպրոցների փակումը ոչ մի կապ չունի երկրի մշակութային առանձնահատկությունների հետ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ