News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում ելույթի ժամանակ բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակման մեջ մեղավոր են միայն ինքը, ինչպես նաեւ նրան սատարողները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մահափորձի հետ կապված իրավիճակում մենք ոչ մեկին մեղավոր կամ մեղադրող չենք համարում, բացի իրենից եւ իր կողմնակիցներից»,- ասել է նա։

Դիվանագետն արձագանքել է Թեհրանի դեմ մահափորձի մեղադրանքին։ Նրա խոսքով՝ «Իրանին մեղադրելու ոչ ոք իրավունք չունի »։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Ռիշի Սունակն առաջարկել էր Լոնդոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել  ահաբեկչական կազմակերպությունների շարքում եւ կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ Նյու Յորքում բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակումից հետո։ Նա հայտարարել էր նոր, ուժեղացված միջուկային համաձայնագրի եւ ավելի կոշտ պատժամիջոցների հրատապ անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ արդյունքների բացակայության դեպքում արժե մտածել՝ արդյո՞ք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) փակուղում չի հայտնվել։
Ռուշդիի վրա հարձակման մասին հայտնի էր դարձել օգոստոսի 12-ին։ Գրողին տեղափոխել են հիվանդանոց եւ թոքերի արհեստական օդափոխություն միացրել։ Որոշ ժամանակ անց Ռուշդին անջատվել է ապարատից, այժմ նա կարող է խոսել։

Ռուշդին ծնունդով Բոմբեյից է, ապրում է Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Համաշխարհային համբավ նա ձերք բերեց 1989-ին՝ «Սատանայական բանաստեղծություններ» գրքի թողարկումից հետո։ Շատ մուսուլմաններ այն սրբապղծություն անվանեցին, իսկ իրանցի այաթոլլա Խոմեյնին ֆեթվա արձակեց, որում գրողի սպանությունը բարի գործ անվանեց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ