News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  անհետ կորած քաղաքացիների հարազատները ամբողջ գիշեր եղել են դեպքի վայրում։ Նրանք դժգոհում են, որ տեխնիկայի ներգրավումը եղել է այն ժամանակ, երբ պաշտոնյաներն են այցելել դեպքի վայրը։

«Անհետ կորել է փեսայիս եղբայրը, ամբողջ գիշեր էստեղ ենք եղել, օգնում ենք իրար, որ գտնենք, բայց չենք հասցրել ինչ–որ բան անել։ Իրենցից շատ բան ենք արել, ոչ՛ տրակտոր կա, ո՛չ գրուզավիկ, փոխնախարարը եկել է, հետո միայն տեխնիկան հայտնվել է, բայց սայլը տեղից չի շարժվել։ Փլատակների տակ շատ մարդ կա, բայց նույնիսկ իրենց ծնողները դրա մասին տեղյակ չեն»,– լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած քաղաքացիներից մեկի հարազատը։

Վանիկ Կարապետյանը, որն անհետ կորած երկու քույրերի հորեղբոր տղան է, լրագրողների հետ զրույցում պատմել է, թե փլատակի տակ մնացած իր քույրը բղավել է, որ իր ձայնը լսեն, բայց նրա քույրերն ու 5–ամյա տղան մինչեւ այս պահը չեն գտնվել։

«Խանութներից մեկի տերը պատմել է, որ իր աշխատողն  ասել է, թե ինքը երկու աղջկա ու նրանց հետ մի երեխայի հետ պադվալային հարկում է, բայց հետո էլ կապ չի ունեցել։ Մարիամը՝ քույրս, ներքեւից ձայն է տվել։ Ես չգիտեմ, թե դա ժամը քանիսին է եղել։ Անհետ կորած քույրերս եկել էին առեւտուր անելու համար, քույրերիցս մեկը հղի էր, նրա հետ էր նաեւ 5–ամյա տղան։ Եկել էին նորածնի համար առեւտուր անելու համար։ Դեպքից հետո եկել ենք էստեղ, մարդ չի եղել, ԱԻՆ–ից քիչ մարդիկ են եղել, ինչ արել են՝ ժողովուրդն են արել»,– ասաց Վանիկը։

NEWS.am-ի տեղեկություններով քույրերից մեկը ութամսական հղի է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ