News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Էրեբունի» Բժշկական կենտրոն է դիմել տասներեք տուժած, որոնցից յոթը դուրս են գրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնություն բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը։

«Նախօրեին մեզ մոտ տեղափոխվել է քաղաքացի արդեն մահացած վիճակում։ Հիմա նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Մեզ դիմել է նաեւ ԱԻՆ 1 աշխատակից, որն ուներ մեկ վնասվածք, կոտրվածք չուներ, բուժօգնությունը ստացել եւ դուրս է գրվել»,- նշեց Սանամյանը։

Բժշկական կենտրոնում այժմ ստացիոնար բուժում է ստանում յոթ քաղաքացի, նրանց բոլորի վիճակը բավարար է, գտնվում են կայուն վիճակում։

«Տուժածները տարբեր վնասվածքներ ուներ՝ ստորին եւ վերին վերջույթների սալջարդ, քերծվածքներ, վերքեր, ողնաշարի տրավմաներ, ունենք կոնքի վնասվածքով մեկ հիվանդ։ Այրվածքով հիվանդ չունենք։ Վերակենդանացման բաժնում հիվանդ չունենք»,- ասաց Արմինե Սանամյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Պայթյունի հետեւանքով զոհված վեց քաղաքացիների անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այսօր՝ վաղ առավոտյան, դեպքի վայր է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան դիմավորել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նշենք, որ առեւտրի կենտրոնի պայթյունի վերաբերյալ Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում գտնվող առեւտրի կենտրոնները փակ են, այդ թվում՝ «Փեթակը»։

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ վերահսկվում է։ Նա նաեւ նշել է, որ գործ ունեն գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում. «Ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ