News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի եւ Իրանի վրա՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) արագ վերականգնման համար, գրում է El Pais թերթը։

«Եթե մենք այս շաբաթ պլանի հաստատման չհասնենք, վախենամ՝ բանակցությունները կդադարեցվեն մինչեւ նոյեմբերի ԱՄՆ ընտրությունները»,- ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը: Նշվում է, որ ԵՄ-ն շահագրգռված է գործարքի վերականգնմամբ՝ նավթ վաճառելու եւ միջուկային ճգնաժամը կանխելու Իրանի հնարավորությունների պատճառով։

Ընդ որում, Թեհրանն իր հերթին կոշտ պայմաններ է առաջ քաշում, որոնց կատարումից ԱՄՆ նախագահի ոչ մի վարչակազմ չի կարող հրաժարվել։

ԳՀՀԾ-ն ստորագրվել է Ռուսաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից 2015 թ.՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: 2018 թ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ համաձայնագրից։ Այնուհետեւ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային գործարք վերադարձնելու իր պատրաստակամության մասին։ 2021 թ. ապրիլից բանակցություններ են ընթանում ԳՀՀԾ-ի վերականգնման ուղղությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը չի ​​հավատում, որ Իրանի նախագահի հետ հանդիպումն արդյունավետ կլինի
Politico-ին տված հարցազրույցում Բորելն ասել է, որ չի կարող առաջիկայում կանխատեսել որեւէ լուրջ առաջընթաց․․․
Իրանին միջուկային գործարքի ավելի լավ առաջարկ չի արվի․ Ֆրանսիայի ԱԳՆ
Սեղանին ավելի լավ առաջարկ չի լինի, եւ Իրանը պետք է ճիշտ որոշումներ կայացնի․․․
Իրանի ԱԳՆ-ն չի բացառում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների հնարավորությունը ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում
Պատասխանելով Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերիի՝ Նյու Յորք կատարած այցի մասին հարցին՝ Քանանին իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է, որ այցի ընթացքում պատժամիջոցների ․․․
Ռայիսին հայտարարել է, որ Իրանը փորձում է հասնել արդարացի միջուկային գործարքի վերականգնմանը
Իրանը ցանկանում է վերականգնել միջուկային գործարքն Իրանի եւ «հինգ գումարած մեկի» միջեւ...
Արեւմուտքն Իսրայելից պետք է պահանջի կանգնեցնել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը եւ ոչ թե ընկնի Իրանի հետեւից. Ռայիսի
Արեւմուտքն Իսրայելից պետք է պահանջի կանգնեցնել իր միջուկային ծրագրի ստեղծումը...
Նոր միջուկային համաձայնագիրը Թեհրանին «անձեռնմխելիություն չի տա» Մոսադի օպերացիաներից. Դեյվիդ Բարնեա
«Իրանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Իսրայելի կամ իսրայելցիների դեմ հարձակումներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ցավալի պատասխանի կարժանանան իրանական հողի վրա...
Ամենաշատ