News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադական Օնտարիոյի Տորոնտո քաղաքի բնակիչը 36 տարի նույն թվերով վիճակախաղ է խաղացել, եւ նրանք օգնել են նրան ջեքփոթ հասնել եւ հարստանալ, հայտնում է CTV News-ը։

Սթիվեն Դիքսոնը երեք տասնամյակ վիճակախաղում օգտագործել է այն նույն թվերը, որոնք համընկնում են իր ընտանիքի համար նշանակալի ամսաթվերի հետ: Հերթական խաղարկության արդյունքում տղամարդ 20 միլիոն կանադական դոլարի ջեքփոթ է շահել։

Տղամարդը շահելու մասին իմացել էր այն բանից հետո, երբ որդին հիշեցրել էր նրան ստուգել մթերային խանութից գնած տոմսը։ Էկրանին տեսնելով շահումների չափը՝ կանադացին որոշել էր, որ դա հաջորդ խաղարկության գովազդն է։ Հետո վաճառողուհին ստուգել էր տոմսը եւ ասել. «Աստված իմ, դու հսկայական մրցանակ շահեցիր»։ Նա սկսել էր պարել, իսկ գնորդները մոտենում էին նրան եւ շնորհավորում շահումի կապակցությամբ:

«Ես շոկի մեջ էի։ Ես նստեցի ավտոմեքենայի մեջ եւ սկսեցի հասկանալ, թե որքան ցնցված եմ։ Ես չափազանց ցնցված էի՝ ուրախանանու համար, ինչպես մարդիկ անում են դա գովազդներում»,- պատմել է նա:

Երբ տղամարդը կնոջն ասել է, որ առաջին անգամ շահել է, վերջինս չի հավատացել։ «Նա կարծում էր, որ ես կատակում եմ»,- հայտարարել է կանադացին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ