«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետ կորած անձանցից մեկն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած նոր ցուցակից։
Որոնվող 15 հոգանոց ցանկի վերջին տողում գրված է. «Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)»։