News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 15-18-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում կհասնի +39․․․+41 աստիճանի։

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով եւ տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային եւ հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 15-18-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-ի ցերեկը կբարձրանա եւս 1-3 աստիճանով:

Երեւանում այսօր ցերեկը, օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է +22 +24 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +38 +40։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +13 + 18, ցերեկը՝ + 29 + 34,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 30 + 33,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36 +38,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 16, ցերեկը՝ + 25 + 30,

Լոռիում՝ գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +27 +31,

Տավուշում՝ գիշերը՝ +15 + 20, ցերեկը՝ + 32 + 37,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 29 + 32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +37 +40,

Արարատում՝ գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ + 40 + 41,

Արմավիրում՝ գիշերը՝ +16 + 20, ցերեկը՝ + 39 + 41,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30 +34,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +40 +41,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +35 +39,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 29 + 32,

Արցախում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 35 + 39։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ