News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանում կինը դատի է տվել գործընկերոջը՝ իրեն չափազանց ամուր գրկելիս կողոսկրերը կոտրելու համար, գրում է Oddity Central-ը։

Ինչպես պատմել է կինը, երբ նա իր աշխատավայրում էր, գործընկերը մոտեցել էր հետեւից եւ այնքան ուժեղ էր գրկել իրեն, որ նա ցավից ճչացել էր։ Գրասենյակից տուն գնալու ճանապարհին չինուհին նկատել է, որ անհարմարությունը դեռ խանգարում է իրեն նորմալ շնչել։ Ընդամենը հինգ օր անց տուժողը դիմել է բժշկի եւ պարզել, որ նրա երեք կողոսկրերը կոտրվածք են։

Կինը ստիպված էր արձակուրդ գնալ, ինչը նրա եկամուտների կորստի է հանգեցրել, բացի այդ, նա զգալի գումարներ է ծախսել բուժման համար։ Չինուհին կապվել է իր գործընկերոջ հետ եւ փորձել խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը, սակայն վերջինս պնդել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Ի վերջո, տուժածը դատի է տվել նրան՝ պահանջելով փոխհատուցել պատճառված նյութական վնասները։ Պարզվել է, որ օրենքը կնոջ կողմն է, եւ այժմ գործընկերը պետք է նրան 1500 դոլար վճարի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Վարդենիսում 2 տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է․ aysor.am
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց...
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում...
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է…
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Ամենաշատ