News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը երկուշաբթի 30 ռազմական ինքնաթիռ եւ հինգ ռազմանավ է ուղարկել Թայվան, հայտնել է կղզու պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 17:00-ի դրությամբ Թայվանի զինված ուժերը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հինգ նավ եւ 30 ինքնաթիռ են նկատել, որոնցից 15-ը հատել են Թայվանի նեղուցի «միջին գիծը»»,- ասվում է կղզու պաշտպանության նախարարության թվիթերյան էջին։

Նշվում է, որ այսպես կոչված «միջին գիծը» հատած ռազմական ինքնաթիռների թվում են եղել մեկ Z-9 հակասուզանավային ուղղաթիռ, ութ «Սու-30» կործանիչ, չորս J-16 եւ երկու J-11:

Գերատեսչությունում հայտնել են, որ Թայվանն օդային պարեկ է ուղարկել՝ իրավիճակը վերահսկելու համար, ինչպես նաեւ զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել։

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը երկուշաբթի հայտարարել է, որ չինական բանակը կրկին զորավարժություններ եւ պարեկություն է անցկացնում Թայվանի շրջակայքում՝ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության՝ կղզի կատարած այցին ի պատասխան։

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ, կիրակի երկօրյա այցով ժամանել էր Թայվան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատվիրակությունը կհանդիպի Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ-Թայվան հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առեւտուրն ու ներդրումները, համաշխարհային մատակարարման շղթաները, կլիմայի փոփոխությունը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարեւոր հարցեր քննարկելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ