News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն ու Ռուսաստանն ընդլայնել են իրենց ռազմավարական համագործակցության մակարդակը տարբեր ոլորտներում։ Իսկ բոլորովին վերջերս տիեզերքում, երբ ռուսական հրթիռը Ղազախստանի ռուսական տիեզերակայանից ուղեծիր դուրս բերեց իրանական արբանյակը, գրում է վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ  Էլայջա Ջ․ Մագնյեն:

«...Ավելին, Ռուսաստանը Իրանի հետ 1000 անօդաչուների գնման պայմանագիր է կնքել այն բանից հետո, երբ Իրանը մի քանի ինքնաթիռ եւ տրենաժոր է մատակարարել, որոնց վրա ռուս սպաներ են մարզվել. նրանք հաջողությամբ օգտագործել են առաջին անօդաչուները Ուկրաինայում։ Այս քայլը աննախադեպ է համարվում Իրանից անօդաչուներ գնող գերտերության համար: Թեհրանը դա համարում է իր առաջադեմ եւ արդյունավետ ռազմական արդյունաբերության ճանաչում, որը ձեռք է բերվել չնայած Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի 43 տարվա պատժամիջոցներին:

Վերջին տասնամյակում Ռուսաստանը մեծ ուշադրություն չի դարձրել անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությանը եւ համարժեք ներդրումներ չի կատարել։ Փոխարենը Մոսկվան կենտրոնացել է հիպերձայնային հրթիռների մշակման վրա, որոնց հաջողվել է հասնել այս տեխնոլոգիայի օպերատիվ մակարդակի՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Ռազմական զարգացման հարցում Ռուսաստանի հետաքրքրությունը կենտրոնացած է միջուկային մարտագլխիկներով ռազմավարական հրթիռների վրա այն դեպքում, երբ իրականում անօդաչու սարքերն են դարձել անհրաժեշտություն յուրաքանչյուր բանակի համար։

Իրանը նաեւ մշակել է իր հեռահար եւ բարձր ճշգրտությամբ հրթիռները՝ մինչեւ 2000 կմ հեռահարության հասնելու համար, եւ դրանք հաջողությամբ օգտագործվել են Իրաքում ու Սիրիայում տարբեր թիրախների դեմ: Սակայն, ինչպես տեսնում ենք, Թեհրանը նույնպես կենտրոնացել է դրոնների արդյունաբերության ինտենսիվ զարգացման վրա։ Թեհրանը դրանք օգտագործել է Սիրիայում եւ փոխանցել իր դաշնակիցներին Լիբանանում, Սիրիայում, Իրաքում ու Եմենում, ինչպես նաեւ փորձը կիսել է Գազայի պաղեստինցիների հետ:

Իրանում լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ «Ռուսաստանի նման գերտերության կողմից անօդաչու թռչող սարքերի գնումը իրանական արդյունաբերության որակն ու զարգացումը հաստատող կարեւոր ցուցանիշ է, որը կարողացել է արտադրել ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսիք են Shahid 129-ները, որոնք կարող են թռչել ավելի քան 24 ժամ: Հենց դա է գրավել Ռուսաստանին, հատկապես Ուկրաինայի պատերազմում դրանց օգտագործման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ