News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Եգիպտացիները վրդովված են այն հաղորդագրություններից, որ հրշեջներից եւ բուժաշխատողներից ավելի քան մեկ ժամ է պահանջվել, որպեսզի արձագանքեն ղպտիական քրիստոնեական եկեղեցում բռնկված հրդեհին, որը 41 մարդու կյանք է խլել, հայտնում է AFP-ն։

Երբ սոցիալական ցանցերում բանավեճ է սկսվել, Twitter-ի օգտատերերից մեկը հայտարարել է, որ դանդաղ արձագանքը «ոչ միայն անփութություն է, այլ մեղսակցություն»: «Իմ զարմիկի երեխաները մահացել են»,- ասել է տեսանյութի հեղինակ Մոհա Էլ Հարրան լայն տարածում գտած առցանց հեռարձակման ժամանակ՝ կիրակի օրը տեղի ունեցած հրդեհից հետո, որն առաջացել է հոսանքի հետ կապված անսարքության պատճառով: «Ես այս թաղամասից եմ։ Գիտեմ, որ շտապ օգնությունը կարող է գալ երեք րոպեից: Նրանցից մեկուկես ժամ պահանջվեց։ Մենք միայն արդարություն ենք ուզում՝ տեղական շտապ օգնության ծառայության, հրշեջ ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության հարցում։ Նրանք բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Առողջապահության նախարար Խալեդ Աբդ էլ Գաֆարը կիրակի օրը հայտարարել է, որ «բուժաշխատողները տեղեկացվել են հրդեհի մասին առավոտյան 8:57-ին», իսկ առաջին շտապ օգնությունը «դեպքի վայր է ժամանել ուղիղ ժամը 8:59-ին»:

Բայց շատերը դա վիճարկում են, ականատեսներն ասում են, որ շտապ օգնության ծառայության ժամանման համար պահանջվել է «մեկուկես ժամ»:

«Ոչ, շտապ օգնությունը երկու րոպեի ընթացքում չի ժամանել»,- AFP-ին ասել է տեղի բնակիչ Մինա Մասրին: «Եթե շտապ օգնությունը ժամանակին հասներ, կարող էին մարդկանց փրկել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ շատերը մահացել են ծխից թունավորվելուց, այլ ոչ թե այրվածքներից։

Դատախազությունը հայտարարության մեջ հաստատել է, որ բոլոր 41 մարդիկ մահացել են շնչահեղձությունից, քանի որ դիակների վրա «այլ տեսանելի վնասվածքներ չեն եղել»։

Մեկ այլ ականատես հայտնել է, որ հրդեհի ժամանակ որոշ մարդիկ խուճապահար «դուրս են նետվել պատուհաններից՝ կրակից փրկվելու համար»։ Նա մատնացույց է արել փողոցում կայանված մեքենան՝ խորը փոսով, որը, ըստ նրա, «թողել է մի մարդ, որն այժմ հիվանդանոցում է ձեռքի եւ մեջքի կոտրվածքով»:

Բնակիչները պատմել են, որ անցորդները, չնայած կրակին ու ծխին, փորձել են երեխաներին դուրս բերել այրվող շենքից։

«Բոլորը երեխաներին դուրս էին բերում շենքից,- ասում է Ահմեդ Ռեդա Բայումին, որն ապրում է եկեղեցու մոտ,- Բայց կրակը գնալով մեծանում էր»։

Եգիպտոսում արտակարգ ծառայությունների դանդաղ արձագանքումը սովորական բան է:

Ծխի դետեկտորները, ահազանգը եւ հրդեհային աստիճանները հազվադեպ են, եւ շատ տարածքներում, ինչպիսին է Իմբաբան, նեղ ճանապարհների պատճառով հրշեջ մեքենաներին դժվար է հասնել աղետի վայր:

Եգիպտոսում, որտեղ անօրինական բնակելի տարածքներ եւ հաճախ խարխուլ ենթակառուցվածքներ կան, վերջին տարիներին մի քանի մահացու հրդեհներ են տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․ դաստակի եւ մատների անդամահատում է կատարվել. ԲԿ
Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է…
Ոստիկանները մարզերում հայտնաբերել են 2960 խախտում. 15 մեքենա չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, 35 վարորդ եղել է ոչ սթափ
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ...
Դրոնով փորձել են բջջային հեռախոսներ հասցնել «Արթիկ» ՔԿՀ, բայց չի հաջողվել
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության...
27-ամ յա երիտասարդը տան բակում դանակահարել է 51-ամյա տղամարդուն
Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է...
Մեկ շաբաթում գրանցվել է 252 արտակարգ դեպք. արձանագրվել է 10 մահ. ԱԻՆ
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային…
Սևան-Երևան ճանապարհին Nissan Xterra-ն բախվել է արգելապատնեշին. կա տուժած (ֆոտո)
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան...
Ամենաշատ