News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոսովոյում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են սկսվում։ Կոսովոյի էներգիայի բաշխման KEDS ընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի կսկսի էլեկտրաէներգիայի անջատումներ՝ ներքին արտադրության բացակայության եւ ներմուծման բարձր գների պատճառով:

«Սպառողները կունենան վեց ժամ աշխատանք եւ երկու ժամ հանգիստ»,- Reuters-ին ասել է KEDS-ի ներկայացուցիչ Վիկտոր Բուժալան: Ընկերությունը չի հայտնել, թե երբ կավարտվեն կրճատումները:

Բուժալան ասել է, որ ընկերությունը միայն 500 ՄՎտ/ժ է ստանում ածխային էլեկտրակայաններից եւ էներգիայի վերականգնվող աղբյուրներից, մինչդեռ սպառումը հասնում է մինչեւ 800 ՄՎտ/ժամի:

KEDS-ը հայտարարել է, որ ինքը եւ երկրի հաղորդման համակարգի KOSTT օպերատորը չեն կարող իրենց թույլ տալ էլեկտրաէներգիա ներկրել եւ պետք է ապավինեն ներքին արտադրությանը:

Երկրի էլեկտրաէներգիայի մոտ 90 տոկոսը ստացվում է ածխից, եւ էլեկտրաէներգետիկ KEK ընկերությունը հայտարարել է, որ փակել է իր գեներատորների գրեթե կեսի կանոնավոր տեխնիկական սպասարկումը, որպեսի դրանք նախապատրաստի ձմռան համար:

Էլեկտրաէներգիայի սպառումը ձմռանն ավելի քան երկու անգամ ավելանում է։

Նմանատիպ հոսանքազրկումներ մտցվել էին անցյալ տարվա դեկտեմբերին, երբ սպառումը հասել էր ռեկորդային մակարդակի, քանի որ ջերմաստիճանն, ըստ Ցելսիուսի, իջել էր զրոյից:

Օգոստոսի սկզբին Կոսովոյի խորհրդարանը էներգետիկայի ոլորտում 60-օրյա արտակարգ դրություն էր հայտարարել, որպեսզի օգնի կառավարությանը ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ էլեկտրաէներգիայի անջատումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ