News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Արեւմուտքի ռազմավարական նպատակները Ուկրաինայում՝ հետ մղել ռուսական ներխուժումը, վերականգնել ազգային ինքնիշխանությունը եւ հասնել «խավարի ուժերի» նկատմամբ գլոբալ դեմոկրատիայի հաղթանակի, մարտին Վարշավայում հստակորեն ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, եւ այնուհետեւ դա արժանացել է Մեծ Բրիտանիայի ու ԵՄ առաջնորդների հավանությանը»,- գրում է The Guardian-ը։

«Միշտ ավելի քիչ պարզ է եղել այն, թե արդյոք նրանք իսկապես ակնկալում են հասնել այդ նպատակներին՝ հաշվի առնելով ուղղակի մասնկցության ՆԱՏՕ-ի ոչ այնքան հերոսական մերժումը: Հիմա անհարմար, նույնիսկ տխուր հարց է առաջանում՝ արժի՞ արդյոք, որ ուկրաինացիները պատրաստվեն այս ձմռանը թիկունքից հարվածի։

Պատերազմի սկզբից մոտ վեց ամիս անց, հռետորաբանության եւ իրականության միջեւ խորացող անջրպետը պոտենցիալ ճակատագրական է դառնում: Ներխուժման վերաբերյալ հանրային վրդովմունքը տեղի է տալիս խուճապի հասնող անհանգստությանը՝ կապված էներգիայի, սննդամթերքի եւ կյանքի գնի վրա դրա տագնապալի հետեւանքների հետ:

Սա, իր հերթին, կասկածներ է առաջացնում Արեւմուտքի վճռականության վերաբերյալ: Որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչեւ Եվրոպայի առանց այն էլ սասանված միասնությունը փլուզվի, եթե Ռուսաստանը վերջնականապես անջատի գազի փականը։

Բայդենը պատերազմը ներկայացրել է որպես բարու եւ չարի համընդհանուր պայքարի մաս: «Մենք աջակցում ենք ձեզ»,- ասել է նա ուկրաինացիներին: «Արագ ու պատժիչ ծախսերը միակ բանն է, որը կստիպի Ռուսաստանին փոխել կուրսը»։

Չնայած աննախադեպ պատժամիջոցներին, Ռուսաստանը չի փոխել իր կուրսը։

Կրկնելով Բայդենին՝ Բորիս Ջոնսոնը բազմանշանակ հայտարարել էր, որ «Վլադիմիր Պուտինի ագրեսիվ ակտը պետք է անհաջողության մատնվի»։ Սակայն Ջոնսոնը անորոշ էր խոսել երկարաժամկետ հեռանկարի մասին եւ չափազանցրել էր բրիտանական ազդեցությունը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Կրեմլը մի կտոր պոկի անկախ երկրից եւ մարդկային ահռելի տառապանքներ պատճառի»,- ասել էր նա: Այնուամենայնիվ, դա հենց այն է, ինչ տեղի է ունենում մինչ օրս։

Ապրիլին Լիզ Թրասսն էլ ավելի զառանցական խոստումներ էր տվել։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը եւ հնարավոր հաջորդ վարչապետը Ռուսաստանից պահանջել էր լքել Ղրիմը եւ վերադառնալ 2014 թվականից առաջ գտնվող սահմաններին։ Խենթ գեներալիսիմուս հիշեցնող Թրասը երդվել էր. «Մենք ավելի ու ավելի արագ կշարժվենք՝ Ռուսաստանին ամբողջ Ուկրաինայից դուրս մղելու համար»: Ովքե՞ր են «մենք»-ը։ Դուք եւ ո՞ւմ բանակը:

Սա է, իհարկե, էականը։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը խոստացել է եւս 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, ինչի արդյունքում Բայդենի օրոք ընդհանուր գումարը հասել է 9,8 միլիարդ դոլարի: Մեծ Բրիտանիայում համարժեք ցուցանիշը գերազանցում է 2,3 միլիարդ ֆունտ սթեռլինգը: ԵՄ երկրները նույնպես զգալիորեն մեծացրել են զենքի մատակարարումները։ Առանց այս օգնության Ուկրաինան պարտություն կկրեր։

Բայց Բայդենի զգուշավոր վճռականությունը՝ ամեն գնով խուսափել առճակատումից, նշանակում է, որ թեեւ Ռուսաստանը ի վերջո չի հաղթի, դժվար թե վերջնականապես պարտվի: Պատերազմը նման է եռացող կաթսայի, որը երբեք եռման աստիճանի չի հասնում...

Չնայած իր բոլոր ճոռոմ ու խանդավառ ելույթներին՝ Ջոնսոնը բավարարվում էր նրանով, որ թաքնվում էր Վաշինգտոնի՝ կռվելուց հրաժարվելու հետեւում: Այդպես էր նաեւ Ֆրանսիայից Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայից Օլաֆ Շոլցի դեպքում:

Նման միահամուռությունն ամրապնդում է այն կասկածները, որ հոգու խորքում նրանք իրականում չեն հավատում, որ Ռուսաստանին նվաստացնելու Արեւմուտքի նպատակը հասանելի է կամ նույնիսկ ցանկալի:

Ուղիղ ռազմական հաղթանակի ճանապարհի բացակայության դեպքում Կիեւին հասանելի բոլոր տարբերակները քիչ թե շատ վանող են: Չնայած հարավում սպասվող հարձակմանը, Դոնեցկի պաշտպանությանը եւ անցյալ շաբաթ Ղրիմում տեղի ունեցած պայթյուններին, Ուկրաինան, ինչպես եւ Արեւմուտքը, բախվում է դաժան, բազմամյա քայքայող պատերազմի հեռանկարին:

Զուգահեռաբար, ճնշումը կավելանա հրադադարի կամ, անկասկած, ինչ-որ ժամանակավոր խաղաղության համաձայնագրի համար, որպեսզի Եվրոպայի տնտեսական ցավը մեղմվի: Իտալիայում եւ այլուր աջ պոպուլիստական կուսակցությունները պատրաստ են օգտվել դրանից։ Բրիտանիան կենտրոնացած է թիկունքի վրա։

Գերմանիայում հարցումը ցույց է տալիս, որ մինչեւ 50 տոկոսը կողմ է Ռուսաստանին տարածքային զիջումներ անելուն։ Ուկրաինայի համար «արդարություն» փնտրողների եւ «խաղաղության» ձգտողների միջեւ կտրուկ անջրպետը տարածվում է ամբողջ Եվրոպայում եւ թեքվում է Կիեւի դեմ:

Ճակատագրի հեգնանքով, ամենաշատն անհանգստացնում է պատերազմի մնացած սցենարը` ուկրաինական ուժերի, այսպես կոչված, «աղետալի հաջողությունը», որը, հերքելով բոլոր կանխատեսումները, կանխատեսում է Ռուսաստանի մոտալուտ պարտությունը:

Սրա հավանականությունը շատ է վախեցնում արեւմտյան քաղաքական գործիչներին։ Նման սցենարում, որը նկարագրել է գեներալ սըր Ռիչարդ Բերոնսը, հուսահատ Պուտինը դիմում է քիչ հզորությամբ տակտիկական միջուկային զենքի՝ աղետը կանխելու համար: «Դա աներեւակայելի չէ, պարզապես տհաճ է»,- սառնասրտորեն զգուշացրել է Բերոնսը:

Ինչպե՞ս պատասխանել։ Կարո՞ղ է տաբուն խախտող նման ոճրագործությունը հանգեցնել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի դեմ: Ինչ-որ տեղ Արեւմուտքն իր երկչոտությամբ ու կիսատպռատությամբ իր գլխին կբերեր նման աղետ։ Բերոնսը պատրաստի պատասխաններ չունի։ Ոչ ոք չունի»,- գրում է հեղինակը, որը վերջում գալիս է այն եզրակացության, որ միակ ելքը «Պուտինի հեռանալն է»։ Նրա խոսքով, «դա ռազմավարական նպատակ է, որին բոլորը կարող են եւ պետք է եռանդով ձգտեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
Ամենաշատ