News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Մյանմայի ռազմական դատարանը երկրորդ վճիռն է կայացրել անցյալ տարվա սկզբին ռազմական հեղաշրջման արդյունքում տապալված առաջնորդ Աուն Սան Սու Չժիի համար՝ մի շարք գործերով, որոնցով նա ի վերջո կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել, հայտնում է BBC-ն:

Աուն Սան Սու Չժին մեղադրվում էր Daw Khin Kyi հիմնադրամի միջոցները ոչ նպատակային օգտագործելու մեջ, որը նա ստեղծել էր կրթության եւ առողջության խթանման համար: Դատարանի կարծիքով՝ Մյանմայի նախկին ղեկավարը հիմնադրամի գումարներն օգտագործել է իր տունը կառուցելու համար, ինչպես նաեւ էժան գնով վարձակալել է կառավարությանը պատկանող հողատարածքները։

Սան Սու Չժին նախկին դատավճռով դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, այսպիսով նրա ընդհանուր ազատազրկման ժամկետը կազմում է 10 տարի:

Նախկին ընդդիմադիր քաղաքական գործիչ, հայտնի իրավապաշտպան, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր եւ Մյանմայի նախկին առաջնորդ Աուն Սան Սու Չժիին ընդհանուր առմամբ 11 մեղադրանք է առաջադրվել։ Նա չի ընդունում մեղքը։ Նրա կողմնակիցներն ասում են, որ հետաքննությունը քաղաքական դրդապատճառներ ունի։

Աուն Սան Սու Չժին մեղադրվում է կոռուպցիայի, պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու եւ այլ իրավախախտումների մեջ։

2021 թվականի դեկտեմբերին Մյանմայի դատարանը Աուն Սան Սու Չժիին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ հասարակության մեջ պառակտում հրահրելու եւ բնական աղետների մասին օրենքով նախատեսված՝ Covid-ի սահմանափակումները խախտելու մեղադրանքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ