News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը կձգտի զարգացած երկիր դառնալ 25 տարվա ընթացքում, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին բրիտանական գաղութատիրությունից անկախության 75-ամյակի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում, փոխանցում է Reuters-ը։

Մոդին կոչ է արել երիտասարդներին «մեծ նպատակ դնել» եւ լավագույն տարիները տալ երկրի գործին։ «Առաջիկա 25 տարում մենք պետք է Հնդկաստանը զարգացած երկիր դարձնենք,- ասել է 71-ամյա Մոդին,- Սա կարեւոր որոշում է, եւ մենք պետք է ամբողջ ուժով աշխատենք դրա համար»։

Համաշխարհային բանկը ներկայումս Հնդկաստանը դասակարգում է որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր, որը նախատեսված է մեկ շնչի համար 1086-4255 դոլար համախառն ազգային եկամուտ ունեցող երկրների համար: Բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է, մեկ շնչի հաշվով եկամուտը կազմում է 13205 դոլար եւ ավելի:

Հնդկաստանն աշխարհում մեծությամբ վեցերորդ տնտեսությունն է, եւ ակնկալվում է, որ ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է 2023 թվականի մարտին, նրա աճը կկազմի ավելի քան 7 տոկոս, ինչը աճի ամենաարագ տեմպն է խոշոր տնտեսությունների մեջ:

Շատ փորձագետներ ասում են, որ Հնդկաստանի տնտեսությունը մինչեւ 2050 թվականը կարող է դառնալ աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը՝ ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո, թեեւ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, որն այժմ կազմում է 2100 դոլար, կարող է ցածր մնալ՝ համեմատած շատ երկրների հետ:

Սպասվում է, որ մոտ 1,4 միլիարդ բնակչությամբ Հնդկաստանը հաջորդ տարի կանցնի Չինաստանին՝ դառնալով աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ