News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Երբ մի օր արեւն ընդլայնվի, եւ Երկիրը կյանքի համար ոչ պիտանի դառնա, մենք կարող ենք տիեզերանավով թռչել նոր տուն: Այս մասին Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը գրել է չինական China Cyberspace ամսագրի համար հոդվածում՝ մեկնաբանելով Մարսի գաղութացման հեռանկարները։

«Եթե մարդիկ կարողանան բնակեցնել այլ մոլորակներ, դա նշանակում է, որ նրանք անցել են տիեզերքի ընտրության պայմաններից մեկը, այդ ժամանակ մենք կդառնանք միջմոլորակային քաղաքացիներ, եւ մարդկային քաղաքակրթությունը կարող է շարունակել իր գոյությունը:

Միջմոլորակային միջավայրի ճանապարհին առաջին քայլը ճանապարհորդությունների ծախսերի կրճատումն է, ինչի համար ստեղծվել է SpaceX-ը, նախ՝ վերադարձող հրթիռների, այնուհետեւ անընդհատ աճող բեռնատարողությամբ բազմաթիվ օգտագործման մեգանավերի ստեղծմամբ: Այս տարվա սկզբի դրությամբ SpaceX-ը հաջողությամբ կրկին օգտագործել է 79 հրթիռ՝ բեռները տիեզերակայան հասցնելու եւ սովորական մարդկանց տիեզերք ուղարկելու համար:

Մենք նաեւ նախագծել եւ կառուցել ենք պատմության մեջ ամենամեծ կրող Starship հրթիռը, որը կարող է միաժամանակ տեղափոխել 100 ուղեւոր եւ պաշարներ: Ապագայում մենք նախատեսում ենք կառուցել առնվազն 1000 աստղաթիռ, որպեսզի Մարս առաջամարտիկների խմբեր ուղարկենք՝ ինքնապահովող քաղաք կառուցելու համար:

Քանի դեռ տեխնոլոգիաները շարունակում են փոխել կյանքը ավելի արագ տեմպերով, իսկ աշխարհը զարգանում է, կյանքն ավելին է, քան պարզապես խնդիրները մեկը մյուսի հետեւից լուծելը: Մենք բոլորս էլ ցանկանում ենք առավոտյան ապագայի ակնկալիքով լի արթնանալ եւ ուրախանալ գալիք իրադարձություններով: Հուսով եմ, որ ավելի շատ մարդիկ կմիանան մեզ՝ կայուն էներգիային աշխարհի անցումն արագացնելու մեր պայքարում: Ես նաեւ հրավիրում եմ չինացի գործընկերներ-համախոհներին միանալ մեզ՝ ուսումնասիրելու մաքուր էներգիան, արհեստական բանականությունը, մարդու ու մեքենայի համագործակցությունը եւ տիեզերքի յուրացումը, որպեսզի ստեղծվի այն ապագան, որին արժե սպասել»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ