News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ թեեւ եվրոպական մակարդակով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզաների արգելքի մասին քննարկումների տեղ կա, սակայն կարեւոր է չբարդացնել Ռուսաստանի Դաշնությունից «Կրեմլի հակառակորդների» ելքը։

«Մենք հասկանում ենք, որ շատ մարդիկ փախչում են Ռուսաստանից, քանի որ համաձայն չեն ռուսական ռեժիմի հետ»,- Օսլոյում սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպումից հետո ասել է նա: «Մեր ընդունած բոլոր որոշումները չպետք է բարդացնեն երկրից դուրս գալը, Ռուսաստանում բռնապետությունից փախուստը»,- հավելել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս թեման կարող է ազդել ԵՄ-ի միասնության վրա, Գերմանիայի կանցլերն ասել է, որ առանձին երկրներ, ինչպես միշտ, կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նրա խոսքով, միասնությունն արդեն ապացուցվել է նրանով, որ ԵՄ-ն կոշտ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ «Սա Պուտինի պատերազմն է, ոչ թե Ռուսաստանի քաղաքացիների։ Եվ դուք պետք է հստակ հասկանաք դա»։

Միաժամանակ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, շարունակել է պնդել ռուսների մուտքը Եվրոպա արգելելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, թեեւ պատերազմները ռուս ժողովուրդը չի վարում, սակայն պետք է փաստել, որ նրանք աջակցում են պատերազմին։ «Ես ճիշտ չեմ համարում, որ ռուսները կարող են ճանապարհորդել եւ գալ Շենգենյան գոտի՝ տեսնելու տեսարժան վայրերը, քանի դեռ Ռուսաստանը սպանում է մարդկանց Ուկրաինայում: Դա ճիշտ չէ»,- ասել է Մարինը:

Նա նշել է, որ այդ հարցը պետք է քննարկեն ԵՄ եւ Շենգենյան համաձայնագրի անդամ երկրները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ