News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայ Կոստանյանը հերքել է տեղեկությունները, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է անհետ կորած համարվող հղի կինը՝ իր որդու հետ։ 

«Հերքում

Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։

Կրկին հորդորում ենք հետեւել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։

Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց եւ պաշտոնական հաստատում ստանալուց հետո։

Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամփուխչանն իր հերթին չէր հաստատել  լրատվամիջոցների տեղեկությունը, թե շենքի նկուղի հատվածից ողջ մնացած քաղաքացու են դուրս բերել։ Նախարարն ասել էր, որ ձայներ էին լսվել այդ հատվածից և հիմա աշխատանքներ են կատարվում։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 7 զոհ, անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ