News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությունը մոտ 1000 զինվորական է տեղակայել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում լայնածավալ սադրանքներ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արժանահավատորեն հայտնի է, որ ՈՒԶՈՒ հրամանատարությունը լայնածավալ սադրանքներ է նախապատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում»,- ասել է Միզինցեւը, որը ղեկավարում է Ուկրաինայում մարդասիրական արձագանքման ՌԴ միջգերատեսչական համակարգման շտաբը։

Գեներալ-գնդապետի խոսքով՝ սադրանքներ իրականացնելու համար Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաք է ժամանել ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի առանձին գունդ՝ մինչեւ 1000 զինվորականներով։ Նրանք բոլորն ապահովված են տարածքի ռադիոակտիվ աղտոտվածության պայմաններում գործողությունների համար նախատեսված պաշտպանիչ սարքավորումների հատուկ հավաքածուներով, ինչպես նաեւ ՌՔԿ-հետախուզական եւ վերահսկման տեխնիկական միջոցներով։

«Մենք նախապես զգուշացնում ենք համաշխարհային հանրությանը եւ միջազգային կազմակերպություններին ուկրաինական իշխանությունների կողմից նախապատրաստվող սադրանքների մասին, որոնք կարող են իրական սպառնալիք հանդիսանալ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Եվրոպայի միջուկային անվտանգության համար»,- ընդգծել է Միզինցեւը՝ հավելելով, որ կիեւյան ռեժիմը եւ Արեւմուտքի երկրներն, ամենայն հավանականությամբ, հնարավոր հետեւանքների համար ՌԴ ԶՈՒ-ին կմեղադրեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ