News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50–ի սահմաններում Փափազյան և Քոչարի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C և Nissan Armada մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից վարույթ է նախաձեռնվել: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Տպել
Ամենաշատ