News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայում գործարաններն ու ֆաբրիկաները կարող են ստիպված լինել ամբողջությամբ կրճատել կամ դադարեցնել արտադրությունը, քանի որ Հռենոս գետում ջրի մակարդակի անկումը դժվարացնում է բեռների տեղափոխումը:

Հռենոսում ջրի մակարդակը Էմերիխում՝ Նիդեռլանդների սահմանի մոտ 24 ժամում նվազել է եւս չորս սանտիմետրով, հայտնում է Reuters-ը:

Իշխանությունները ասում են, որ նավարկելի երթուղին դեռ ունի մոտ 200 սանտիմետր խորություն, սակայն ռեկորդային ցածր չափումներն ընդգծում են ջրի ծայրահեղ պակասը, որն առաջացել է Եվրոպայի մեծ մասում ամիսներ շարունակ տիրող երաշտի հետեւանքով:

«Շարունակվող երաշտը եւ ջրի ցածր մակարդակը սպառնում են արդյունաբերության մատակարարման հուսալիությանը»,- ասել է BDI բիզնես-լոբբիստական խմբի ղեկավարի տեղակալ Հոլգեր Լեշը:

Նրա խոսքով՝ բեռը գետից գնացք կամ տրանսպորտ տեղափոխելը դժվար է՝ երկաթուղու սահմանափակ հզորության եւ վարորդների անբավարարության պատճառով:

Լեշը նախազգուշացրել է, որ էներգիայի մատակարարումները նույնպես կարող են դժվարանալ, քանի որ տուժել են Հռենոսում ածուխ եւ բենզին տեղափոխող նավերը:

Նա կրկնել է այն մտավախությունը, որ կլիմայի փոփոխությունը կարող է ապագայում ավելի շատ երաշտների հանգեցնել, եւ հորդորել է կառավարությանը օգնել ուշադիր հետեւել ջրի մակարդակին եւ ժամանակին արձագանքել Գերմանիայի ջրային ուղիների տրանսպորտային հնարավոր խնդիրներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ