News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկա-չինական հարաբերությունները հասել են «պատմության ամենավտանգավոր պահերից մեկին» այն բանից հետո, երբ ամերիկացի օրենսդիրները չհայտարարված այց կատարեցին Թայվան: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Գեյթսթոունի ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ գրող Գորդոն Չանգը։

Նա համաձայնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ պատերազմի շեմին է։

«Ուղիղ մեկ տարի առաջ Չինաստանը քարոզչական հայտարարություններ տարածեց, որ Թայվան ներխուժելու դեպքում կղզին մի քանի ժամվա ընթացքում կընկնի, իսկ ԱՄՆ-ն օգնության չի գա։ Աֆղանստանի անկումը հանգեցրել է Ուկրաինայում զսպման ձախողմանը, որտեղ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի շատ ավելի հզոր համագործակցությունը չի կարողանում զսպել Վլադիմիր Պուտինին: Չինացիները կարծում են, որ արեւմտյան կոալիցիայում անկարգությունն իրականում նշանակում է դրա անարդյունավետություն։ Եվ ես մտածում եմ, որ չինացիները կարծում են, որ կարող են անել այն, ինչ ուզում են: Սա այն պահն է, երբ մենք պետք է ակնկալենք, որ չինացիները ինչ-որ բան կանեն։ Դա կարող է լինել լայնամասշտաբ ներխուժում, բայց դա կարող է լինել շատ վտանգավոր մանեւրում օդում կամ ծովում, որը կհանգեցնի վայրընթաց պարույրի: Միացյալ Նահանգների նախագահը չի նախապատրաստում ամերիկացի ժողովրդին նրան, ինչ սպասվում է, նրան, ինչ ուզում են չինացիները, այսինքն պատերազմի Ասիայում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ