News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կատարել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում, որը հետաձգվել էր Թայվանում չինական զորավարժությունների ժամանակ Պեկինի հետ լարվածության աճից խուսափելու համար։

Փորձարկումները ցույց են տվել «ԱՄՆ միջուկային ուժերի պատրաստականությունը եւ վստահություն են ներշնչել միջուկային զսպման ազգային միջոցների մահաբերության եւ արդյունավետության հանդեպ», ասվում է ԱՄՆ զինված ուժերի հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախկինում մոտ 300 նման փորձարկում է իրականացվել, եւ դա որեւէ կոնկրետ համաշխարհային իրադարձության արդյունք չի եղել։

Ապրիլին ԱՄՆ զինված ուժերը հետաձգել էին Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Դա նպատակ ուներ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ժամանակ նվազեցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում միջուկային լարվածությունը։

Minuteman III-ը, որը կարող է միջուկային զենք կրել, ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմավարական զինանոցի բանալին է: Հրթիռն ունի ավելի քան 9660 կմ հեռահարություն եւ կարող է շարժվել մոտավորապես 24000 կմ/ժ արագությամբ։

Հրթիռները գտնվում են ստորգետնյա ամրացված հորերում, որոնք կառավարվում են արձակման սարքերի կողմից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ