News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ։

Նա համապատասխան ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

«Մեծ ցավով ընդունեցի Երեւանում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Հրդեհի եւ շենքի փլուզման հետեւանքով մարդիկ են զոհվել, շատերը վիրավոր են։ Խորին ցավակցություն եմ հայտնում եղբայրական Հայաստանին եւ այդ աղետի հետեւանքով իրենց հարազատներին ու մտերիմներին կորցրած բոլոր մարդկանց։ Կցանկանայի վստահեցնել Ձեզ, որ Ռուսական ուղղափառ եկեղեցին պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլորին, ովքեր դրա կարիքը ունեն։ Թող Տերը ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, մխիթարի սգավորներին եւ շուտափույթ ապաքինում շնորհի զոհերին»,-ասվում է ուղերձում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ