News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորվեգիան խոստացել է այսուհետ եւս մեծ ծավալներով գազ մատակարարել Գերմանիային՝ միաժամանակ զգուշացնելով, որ իր հզորություններն անսահմանափակ չեն։

«Մենք չենք կարող պարզապես քաղաքական որոշում կայացնել մատակարարումների ծավալի հետագա ավելացման համար: Նորվեգիան արդեն մեծացրել է գազի արտահանումը եւ ներկայումս մատակարարում է առավելագույնը»,- Օսլոյում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն:

Շոլցը շնորհակալություն է հայտնել Նորվեգիային բնական գազի առավելագույն հնարավոր ծավալներ մատակարարելու համար։ «Սա շատ կարեւոր է ռուսական գազից մեր կախվածությունը նվազեցնելու համար։ Նորվեգիան Գերմանիայի համար հատուկ գործընկեր է։ Մենք ցանկանում ենք ընդլայնել եւ խորացնել մեր էներգետիկ գործընկերությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ Շոլցը մասնակցել էր Սկանդինավյան խորհրդի երկրների համաժողովին, որի մեջ, բացի Գերմանիայից եւ Նորվեգիայից, մտնում են Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան եւ Իսլանդիան։ Հանդիպման հիմնական թեմաները եղել են էներգակիրների մատակարարումը եւ անվտանգության ոլորտում իրավիճակը՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին։

Ներկայումս Նորվեգիան ռեկորդային ծավալներով նավթ ու գազ է մատակարարում Գերմանիային եւ ընդհանրապես Եվրոպային։ Գերմանիայի համար Նորվեգիան Ռուսաստանից հետո գազ մատակարարող երկրորդ երկիրն է։ Ներկայում Նորվեգիան ծածկում է Գերմանիայի բնական գազի կարիքների ավելի քան 30 տոկոսը: Նորվեգիան զգալիորեն ավելացրել է իր գազի արտահանումը ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո եւ այդպիսով փոխարինել է Ռուսաստանից ներկրվող գազի մի մասը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ