News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում գործող՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ տնօրենը հրաժարվում է մեկնաբանություն տալ։

NEWS.am-ը այսօր փորձել է կապ հաստատել տնօրեն Իրինա Մադաթովայի հետ, որի հարազատները տեղեկացրին, որ նա հոգեբանական ծանր վիճակում է, մեկնաբանություններ չի ցանկանում տալ։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնը գործում է նախկին՝ «Երեւանի պահածոների գործարանի» տարածքում։ Տարածքը տնօրինում է «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ–ն։  Տարածքի սեփականատերը ԳԽ առաջին գումարման պատգամավոր, «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ Ռազմիկ Զախարյանն է։ Նա ծնվել է 1936 թվականին, որպես նրա բնակության հասցե՝ նշվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկը։ Ռազմիկ Զախարյանը տնտեսագետի որակավորում ունի, որը ստացել է Երեւանի պետական համալսարանից, ավարտել է նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Եղել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցություն անդամ, զբաղեցրել Կամոյի մսի գործարանի տնօրենի պաշտոնը, ընտրվել Կամոյի շրջանային խորհրդի պատգամավոր։ Ռազմիկ Զախարյանն աշխատել է որպես Երեւանի պահածոների գործարանի տնօրեն։

«Երեւանի պահածոների գործարան» ընկերությունում նախորդ տարի Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել եւ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերել՝ կապված հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հետ։ Ընկերությանը խախտումները վերացնելու կարգադրագիր էր ներկայացվել։ Տեսչական մարմնից հայտնել են նաեւ, որ տարածքի սեփականատերը այն ժամանակ բանավոր խնդրել է հետաձգել խախտումների վերացման ժամկետը՝ հաշվի առնելով, որ առեւտրի տաղավարները մեծ թիվ են կազմում եւ դրանք հիմնականում վարձակալությամբ են տրված։ Մեկ տարվա ընթացքում, սակայն, վերստուգում չէր իրականացվել։ Տեսչական մարմնից պատճառաբանել էին, որ աշխատում են ծանրաբեռնված եւ ընկերության վերստուգման հերթը աշնանն էր հասնելու։

Օգոստոսի 14-ի պայթյունից շուրջ մեկ տարի առաջ էլ՝ 2021 թվականի ապրիլին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տաղավարներ էին հրդեհվել։ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ  հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը քննչական կոմիտեն ստացել է միայն մեկ ամիս առաջ։ Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները։ Օրաթերթի տեղեկություններով՝  այդ գործով առաջիկայում առեւտրի կենտրոնի տնօրենն ու անվտանգության աշխատակիցը մեղադրյալի աթոռին կնստեն առեւտրի կենտրոնի սեփականատեր Զախարյանների փոխարեն՝ դառնալով քավության նոխազներ:    

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 60–ից ավելի մարդ տուժել է, 16 մարդ զոհվել, ժամը 17։00-ի դրությամբ 3 հոգի համարվում է անհետ կորած։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը առեւտրի կենտրոնում գործող հրավառության նյութերի պահեստում բռնկված հրդեհն է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ