News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ պայթյունի պատճառները պարզելու համար պետք է խիստ մասնագիտական հետաքննություն անցկացնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։

«Միանշանակ կարծիք ասել, թե դա ինչի հետեւանք էր՝ հրավառության նյութե՞րն էր, թե՞ այլ երեւույթ, դժվար է ասել։ Եթե չլինի մասնագիտական վերջնական կարծիք, քննություն եւ պարզվի, թե ինչ քանակությամբ նյութեր կային այնտեղ կուտակված, յուրաքանչյուր հրավառ նյութի մեջ ինչ քանակությամբ պայթուցիկ նյութեր կան։ Այդ բոլորն ի մի բերելուց հետո կարող ենք հաշվարկել՝ իրո՞ք դա այն քանակի ուժն էր, որ կարող էր առաջացնել նման հետեւանքներ։ Երբ տեսնում եմ այդ հետեւանքները, դժվար եմ պատկերացնում, որ կարող էր այդ քանակությամբ հրավառ նյութեր հավաքվել եւ հանգեցներ այդպիսի հզոր պայթյունի»,- ասաց նա։

Մարատ Գրիգորյանի խոսքով՝ պայթյունի հետեւանքներից ենթադրվում է, որ մեծ էներգիա է անջատվել պայթման ժամանակ.

«Այսինքն՝ դա ոչ թե տասնյակ կիլոգրամների հասնող պայթուցիկ նյութեր են, այլ կարելի է ասել՝ հարյուր կիլոգրամների հասնող պայթուցիկ նյութեր, որոնք բերել են նման ծանր հետեւանքների։ Պետք է խիստ մասնագիտական հետաքննություն անցկացվի, որպեսզի գանք ճիշտ եզրակացության»։

Ըստ Գրիգորյանի՝ հրավառ նյութերը քաղաքի կենտրոնում եւ մարդաշատ այլ վայրերում պահելը խիստ վտանգավոր է. «Դա օրենքով պետք է արգելվի, այդ նյութերի պահպանումը պետք է իրականացվի քաղաքից դուրս, բաց տարածքներում»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 3 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ