News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի բնակչին ձերբակալել են Լաս Վեգասում՝ կիրակի օրը Հարի Ռիդի միջազգային օդանավակայանում առաջացրած աղմուկի համար, որը խուճապի եւ թռիչքների հետաձգման պատճառ է դարձել, հայտնում է AP-ն։

Դուռը փակելու կամ աղբամանը շրջելու ուժեղ ձայնը, որը, ըստ երեւույթին, սխալմամբ կրակոցի տեղ են ընդունել, ուղեւորներին ստիպել է դուրս գալ անվտանգության գծից կիրակի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում: Լաս Վեգասի ոստիկանի խոսքով, օդանավակայանի բանուկ 1-ին տերմինալում ավելի ուժեղ ձայներ են լսվել, երբ քաոսի ժամանակ մետաղական ձողեր են տապալվել:

«Սկզբնական ձայնը դռան կամ աղբամանի ընկնելու ձայնն էր,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը,- Դա պատճառ դարձավ, որ այցելուները լքել են հերթը, ինչի հետեւանքով սեղաններն ընկան, ինչն էլ իր հերթին մի շարք բարձր ձայներ աաջացրեց»:

Այդ պատճառով օրվա ընթացքում չեղարկվել կամ հետաձգվել են տասնյակ կոմերցիոն թռիչքներ դեպի Լաս Վեգաս եւ հակառակ ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ