News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արդեն իսկ ծայրահեղ վտանգի տակ գտնվող աֆրիկյան պինգվինը դուրս է մղվում իր բնական միջավայրից Հարավային Աֆրիկայի արեւելյան ափերի մոտ նավերի լիցքավորման աղմուկի պատճառով:

Աֆրիկյան պինգվինների թիվը Ալգոա նեղուցի Սանտա Կրուզ կղզում, որը ժամանակին աշխարհի բնադրող թռչունների ամենամեծ գաղութն էր, կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ վեց տարի առաջ Հարավային Աֆրիկան թույլ տվեց, որ նավերը լիցքավորվեն ծովում:

«Մենք պարզեցինք, որ աղմուկի մակարդակը, որն արդեն իսկ բարձր էր, կրկնապատկվել է»,- Reuters-ին ասել է Նելսոն Մանդելայի համալսարանի ափամերձ եւ ծովային հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լորեն Պիչեգրուն:

Նախկինում գիտնականները պարզել էին, որ աղմուկի մակարդակի բարձրացումն ազդում է ծովային կենդանիների՝ որսը գտնելու եւ հոտոտելու, հաղորդակցվելու կամ ճիշտ կողմնորոշվելու ունակության վրա:

«Այս տարի Սանտա Կրուս կղզում ունենք 1200 բազմացող զույգ՝ 2016 թվականին 8500 զույգի համեմատ, ինչը գրեթե 85 տոկոսով քիչ է Հարավային Աֆրիկայում բունկերավորման մեկնարկից ի վեր»,- ասել է Պիչեգրուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ