News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երևանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած խոշոր պայթյունի հետեւանքով մթնոլորտ են արտանետվել թունավոր նյութեր, որոնք կարող են մարդկանց մոտ առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բնապահպան Քնարիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մթնոլորտ արտանետված նյութերը երկար ժամանակ մնալու են շրջակա միջավայրում և կարող են շնչուղիներով, անգամ գյուղմթերքի միջոցով թափանցել մարդու օրգանիզմ եւ մի շարք հիվանդություններ առաջացնել:

«Այդ նյութերը կարճատեւ ժամանակահատվածում ազդում են մարդկանց կենտրոնական նյարդային համակարգի վրա, իսկ երկարաժամկետ մնալու դեպքում, օրգանիզմում կուտակվելով, կարող են առաջացնել ներզատիչ գեղձերի ֆունկցիոնալ խանգարումներ»,- ասաց նա:

Քնարիկ Գրիգորյանն ընդգծեց, որ պայթյունի վայրում տեղի է ունեցել թերայրում, եւ այդ պայմաններում արտազատվել է շմոլ գազ, որն էլ դարձել է շնչահեղձության պատճառ:

Իսկ ինչպես մարդիկ պետք է պաշտպանվեն թունավոր նյութերից, ըստ բնապահպանի՝ պետք է հնարավորինս խոնավ միջավայր ապահովել, դրսում երկար չմնալ: «Աղտոտված հատվածները պետք է ջրցան մեքենաներով լվանալ: Հավաքված իրերն էլ պետք է փակ մեքենաներով հեռացնել»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 16–ին ժամը 13.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։ 3 անձ որոնվում է որպես անհետ կորած։

Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Պայթյունի հետեւանքով առաջացած ծուխն ու փոշին տարածվել են Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Կենտրոնում եւ Շենգավիթում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի շեմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ