News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների կառավարությունը մինչեւ օգոստոսի վերջը որոշում կկայացնի երկրի ամենամեծ գազի պահեստարանի հետագա լիցքավորման մասին, հայտնում է Reuters-ը։

Նիդեռլանդներում գազի բոլոր պահեստարանները ներկայումս լցված են միջինը շուրջ 70 տոկոսով եւ վերջին շաբաթների ընթացքում լցվում են Եվրամիության նպատակին համապատասխան՝ մինչեւ նոյեմբեր 80 տոկոսով։

Խոշորագույն օբյեկտի՝ Norg գազապահեստարանի լիցքավորումը ժամանակավորապես դադարեցվել է այն բանից հետո, երբ հասել է 80 տոկոսի սահմանագծին՝ մոտ 5 միլիարդ խորանարդ մետր գազ, ասել է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:

Նիդեռլանդների կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է, որ հոլանդական գազի պահեստները 80 տոկոսից ավելի լցված լինեն ուկրաինական պատերազմից առաջացած անորոշության պատճառով, սակայն չի մանրամասնել պլանը կամ չի հստակեցրել, թե ինչպես է այն ֆինանսավորվելու:

Կառավարությունը ապրիլին Shell/Exxon կոնսորցիումին պատկանող Norg-ի 5 միլիարդ խորանարդ մետրով լցնելու արժեքը այս տարի մոտ 6 միլիարդ եվրո է գնահատել:

Նիդեռլանդների կառավարության անունից գազ գնող եւ վաճառող GasTerra-ի ներկայացուցիչ Յան Հենդրիկ Աննեման ասել է, որ ամբողջությամբ լցվելու համար Norg-ին անհրաժեշտ կլինի եւս 1,2 մլրդ խ/մ:

Նա գազի գնման արժեքը, որն անհրաժեշտ է օբյեկտն ամբողջությամբ բեռնելու համար ներկայիս գներով 2,5-3 մլրդ եվրո է գնահատել:

Կառավարությունն առանձին սուբսիդավորում է ընկերություններին Բերգերմերի 4,1 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազապահեստարանը լցնելու համար, որը ներկայումս լցված է մոտ 57 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ