News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտարարել է Կիեւից համաշխարհային միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։ Կիեւի կանխամտածված սադրանքները միջուկային օբյեկտների նկատմամբ եւ Արեւմուտքի հստակ համաձայնությամբ էական վտանգ են ներկայացնում Եվրոպական եւգլոբալ  միջուկային եւ ռադիացիոն անվտանգությանը։ Այս մասին հայտարարել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը Մոսկվայում երկկողմ բանակցությունների ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։   

«Քննարկվել են անվտանգության ապահովման առանցքային հարցերը ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականության եւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմի համատեքստում։ Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Կիեւի իշխանությունների կանխամտածված սադրանքները միջուկային օբյեկտների նկատմամբ եւ Արեւմուտքի հստակ թողտվությամբ էական վտանգ են ներկայացնում եվրոպական եւ համաշխարհային միջուկային եւ ռադիացիոն անվտանգության համար»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ