News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Գերմանիան վերջին տասնամյակում առաջին անգամ զորքեր է ուղարկել Բոսնիա ԵՄ խաղաղապահ առաքելության կազմում՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով Արեւմտյան Բալկաններում անկայունության տարածման հետ կապված անհանգստության ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Մինչեւ սեպտեմբերի կեսերը Գերմանիան ընդհանուր առմամբ մոտ 30 զինվորական կտեղակայի Բոսնիայում։

ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով անկայունությունը կարող է տարածվել Արեւմտյան Բալկաններում:

Պատերազմի մեկնարկից ընդամենը մի քանի օր անց ԵՄ-ն որոշեց գրեթե կրկնապատկել EUFOR-ում իր խաղաղապահ ուժերի թիվը՝ 600-ից հասցնելով 1100-ի, «պոտենցիալ անկայունությունը»կանխելու համար ուղարկելով ռեզերվներ:

EUFOR-ի գործող մանդատի ժամկետը լրանում է նոյեմբերին, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնի եւս մեկ տարով դրա երկարաձգման մասին։ Սակայն աճում են այն մտավախությունները, որ Մոսկվան կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը՝ գործարքը խափանելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ